211652_close_icon
views-count1549 դիտում article-date 11:15 02-07-2015

Էլեկտրաարտադրողն ու բաշխողը կարող են գալ համաձայնության էժան արտադրած հոսանքը թանկ գնով վաճառելու հարցում. ՀԱ

«Ըստ պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ. «Էներգաարտադրողներ-բարձրավոլտեր-բաշխիչ ցանցեր. կասկած կա, որ այս շղթայում՝ ստվերային պայմանավորվածություններով է կատարվում այդ մեծ թալան ասվածը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Այսինքն՝ էլեկտրաարտադրողն ու բաշխողը կարող են գալ համաձայնության էժան արտադրած հոսանքը թանկ գնով վաճառելու հարցում: Կան կասկածներ, որ, օրինակ, ՀԷՑ-ը ատոմակայանից գնել է էժան հոսանք, բայց փաստաթղթերում ձևակերպել, թե գնել է ջէկից՝ թանկ գնով: Կասկած կա նաև, որ ռուսական ընկերությունների ներսում եղել է ներքին համաձայնություն, թե ինչպե՞ս էժան արտադրված հոսանքը թանկ վաճառել սպառողին ու խաբել կառավարությանը: Տարօրինակ չէ՞, որ ատոմակայանը 10 տարի շարունակ ձմռանը կանգնում է վերանորոգման: Այդ «խաղերի» հետևանքով են լինում հսկայական չարաշահումները: Բայց այս ամենը դեռևս կասկածներ են, ու պետք է հիմնավորել» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր