211652_close_icon
views-count1031 դիտում article-date 09:56 03-07-2015

Բաղրամյան պողոտայի դեպքում կան իշխանության որոշ ներկայացուցիչներ և կողմնակիցներ, որոնք կցանկանային, որ բռնություն լիներ. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում Հայաստանի քաղաքացիները հոգու խորքում դեմ են բռնությանը: Պարզապես երբեմն մարդկանց շահերն այնպես են դասավորվում, որ նրանք դառնում են բռնություն իրագործողներ կամ ջատագովներ: Կոնկրետ տվյալ՝ Բաղրամյան պողոտայի դեպքում կան իշխանության որոշ ներկայացուցիչներ և կողմնակիցներ, որոնք կցանկանային, որ բռնություն լիներ: Ինչո՞ւ: Որովհետև, հավանաբար, այդ մարդիկ որոշակի հոգեբանական խնդիրներ և բարդույթներ ունեն՝ «բռունցք» և «տղամարդկություն» ցույց տալու: Հիշո՞ւմ եք, այդպիսի նախագահ էլ ունեինք, որը բռունցքի սկգբունքային կողմնակից էր: Որոշ ընդդիմադիրներ նույնպես կցանկանային, որ բռնություն կիրառվեր, նրանք հաշվարկում են, որ այդպիսով իրավիճակը կսրվի, և դա ճանապարհ կբացի իրենց բաղձալի նպատակի՝ իշխանափոխության համար: Այս մի խումբը, բնականաբար, ձգտում է ռադիկալացնել բողոքը և ամեն ինչ անում է, որ Բաղրամյան պողոտան շարունակի փակ մնալ: Բռնության մեջ շահ ունեցող մարդկանց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խմբի վարքը դատապարտելի չէ. նրանք քաղաքական մարդիկ են, նրանց «աշխատանքն» է իշխանություն պահելը կամ իշխանություն վերցնելը: Դրանով նրանք չեն տարբերվում որևէ այլ երկրի քաղաքականացված զանգվածից»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր