211652_close_icon
views-count989 դիտում article-date 12:00 03-07-2015

Թուրքիայում պաշտպանության նախարար կնշանակեն Էրդողանի կուսակցությունից

Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնի համար առաջադրվել է 2 թեկնածու՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, գրում է Milliyet պարբերականը՝ հղում անելով կառավարության իր իրազեկ աղբյուրներին: Նրանք Ալլասլան Քավաքլըօղլուն և Մահիր Ունալն են: Առաջինը նախկինում Էրզինջան և Զաքարիա նահանգների ղեկավարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել, երկար տարիներ աշխատել Թուրքիայի ՆԳՆ-ում, այնուհետ՝ նախարարների կաբինետում: Երկրորդն ընդամենը Թուրքիայի ազգային անվտանգության ակադեմիայի շրջանավարտ է և 2004 թվականից եղել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական քարոզարշավներում ռազմավարական խորհրդատու:

Նմանատիպ նյութեր