Ծառուկյանը փոշմանե՞լ է. «Ժողովուրդ»
«Ինչպես հայտնի է՝ փետրվարի 7-ին ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առևանգել և դաժան ծեծի էին ենթարկել: Փետրվարի 12-ին այն ժամանակ դեռևս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե 100 հազար դոլար է խոստանում դեպքի բացահայտման համար արժեքավոր տեղեկություն հայտնողին», գրում է «Ժողովուրդ»-ը:
Ըստ թերթի, մի քանի օր է՝ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից իրենք փորձում են պարզել՝ արդյոք խոստումը «ուժի» մեջ է: «Մեզ հաջողվեց հարցը Տոնոյանին փոխանցել: Արդեն մի քանի օր է անցել, բայց այդպես էլ չի հաջողվում նրանից ստանալ մեր հարցի պատասխանը», նշել է թերթը: