1534 դիտում
11:13 09-07-2015
ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որի հիման վրա կարելի է մեղադրանք առաջադրել էլեկտրաէներգիա գողանալու համար. «Ժողովուրդ»
«Պարզվում է՝ էլեկտրաէներգիայի գողությունը ՀՀ օրենսդրությամբ փաստացի չի համարվում քրեորեն պատժելի արարք», -գրում է «Ժողովուրդը» ու ներկայացնում.
««Ժողովուրդ»-ին չհաջողվեց ՀՀ քրեական օրենսգրքում գտնել գեթ մեկ հոդված, որի հիման վրա մարդուն կարելի է մեղադրանք առաջադրել, ասենք, «էլեկտրիկի» հետ համաձայնությամբ «ձախ» հոսանք սպառելու համար: ՀՀ ՔՕ 177-րդ «Գողություն» հոդվածը սահմանում է. «Գողությունը ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունն է»: Նախ՝ սկսենք նրանից, որ էլէներգիան ոչ մի տարբերակով հնարավոր չէ համարել գույք, երկրորդը՝ երբ բաժանորդը «էլեկտրիկի» հետ համաձայնության է գալիս, էլէներգիան գաղտնի հափշտակելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ «էլեկտրիկը» այդ մասին ենթադրաբար իր ղեկավարին է տեղեկացնում, նա էլ իր վերադասին և այսպես շարունակ մինչև…: Արդյունքում, ստացվում է, որ կողմերի «փոխհամաձայնեցված գործարքի» հետ գործ ունենք: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե որևէ մեկին իրավապահները փորձեն մեղադրել էլէներգիայի գողության մեջ, պարզ չէ, թե ինչպես են ներկայացնելու գողոնը»:
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
14:34 11-10-2024
Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված. այս ամենը որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1831 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8904 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին