211652_close_icon
views-count2489 դիտում article-date 08:25 14-07-2015

ԿԸՀ անդամը ինքնաբացարկ է ներկայացրել և գնում է ԱՄՆ ամուսնանալու. ՀԺ

«Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Օհանյանն ինքն է ինքնաբացարկի դիմում ներկայացրել Ս. Սարգսյանին», գրում է «Հայկական ժամանակ» թերթը: «Մեր տեղեկություններով, ինքնաբացարկի պատճառն այն է, որ ԿԸՀ անդամն ամուսնացել է և մշտական բնակության է տեղափոխվում ԱՄՆ։ Օհանյանը ԿԸՀ–ում է 2007 թվականից։ Նախ որպես ԿԸՀ մամուլի քարտուղար, ապա և ԿԸՀ անդամ։ Հանրությանը ավելի շատ հայտնի է «ԱԼՄ» և «Հ2» հեռուստաընկերություններում վարած հաղորդումներից։ Օհանյանի փոխարեն ԿԸՀ նոր անդամ առայժմ չի նշանակվել», հավելում է թերթը։

Նմանատիպ նյութեր