2234 դիտում
10:31 14-07-2015
Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի շինարարության վրա պետության բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. ՀԺ
Վերջին երկու ամսիների ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարությունը Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի շինարարության վրա ՀՀ պետական բյուջեից ծախսել է առնվազն 2,6 մլրդ դրամ կամ ավելի քան կես միլիոն դոլար, գրում է «Հայկական ժամանակ»-ը ու հավելում.
«Սա ուշագրավ է նրանով, որ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մասամբ փոխհատուցելու նպատակով կառավարությունը մեծ դժվարությամբ հատկացրեց 2,5 մլրդ դրամ:
Փաստորեն, այս նպատակով կառավարությունը դժվարությամբ է գումարներ ճարում, իսկ Դիլիջանի գողտրիկ բնության գրկում մի քանի տասնյակ հեկտար տարածքով ճոխ հանգստավայր կառուցելու գումարների պակաս չկա: Նշենք, որ այդ «ուսումնական» կենտրոնի վրա պետբյուջեից արդեն ծախսվել է մոտ 100 մլն դոլար»:
Նմանատիպ նյութեր
7092 դիտում
09:19 24-03-2018
Բյուջեից ահռելի գումարներ են հատկացվում անգործության մատնված Էթիկայի հանձնաժողովին. «Ժողովուրդ»
1230 դիտում
09:38 07-07-2016
Պետական կառույցների ծրագրային ապահովումների վրա չափից շատ գումար է ծախսվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»