5311 դիտում
07:50 15-07-2015
Հովհաննես Մանուկյանի ազատման հրամանը կայացվել է հապճեպ՝ ինչ-որ խնդրով պայմանավորված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, նկատում, որ ուշագրավ էր այն, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին և եզրակացնում.
«Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար։ Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր փնթփնթում, որ հոգնել է այդ համակարգում աշխատելուց, իզուր թողեց դիվանագետի հանգիստ աշխատանքը և մտավ ՀՀ կառավարության կազմ»: Թերթը նաև գրում է, որ Մանուկյանն այժմ գտնվում է արձակուրդում ինչը նշանակում է, որ «նրա ազատման հրամանը կայացվել է հապճեպ՝ ինչ-որ խնդրով պայմանավորված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
14:55 29-03-2021
Covid-19-ի խնդրով պայմանավորված՝ ԱԳՆ աջակցությամբ 2020-ին ՀՀ է վերադարձել մոտ 15 հազար մարդ
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»