1298 դիտում
23:43 17-07-2015
Գյուղատնտեսության նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Հանդիպման սկզբին նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և գյուղատնտեսության բնագավառում սերտ համագործակցության համար:
«Վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է բավականին մեծ առաջընթաց: Այդ հաջողությանը մեծապես նպաստել են Եվրամիության հետ իրականացվող համատեղ ծրագրերն ու անձամբ Ձեր գործունեությունը», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը հավելել է, որ առավել շոշափելի արդյունքներ երկկողմ համագործակցության շնորհիվ վերջին շրջանում հաջողվել է գրանցել, մասնավորապես սննդամթերքի անվտանգության ապահովման և այդ ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման գործում:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար` դեսպան Տրայան Հրիսթեան համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաջորդ ղեկավարի օրոք երկկողմ համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի: Միաժամանակ նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի օժանդակություն և աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը մաղթել է Տրայան Հրիսթեային աշխատանքային հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
617 դիտում
12:29 06-05-2015
Սեյրան Օհանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ
962 դիտում
19:32 08-12-2014
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ
Այս բաժնից
505 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
928 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
820 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը