Հունաստանն այսօրվանից սկսում է մարել իր պարտքերը
Հունաստանի իշխանություններն այսօրվանից սկսել են մարել Եվրոպական կենտրոնական բանկին և Միջազգային արժութային հիմնադրամին ունեցած 6,25 մլրդ եվրոյի չափով պարտքը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցչին:
Վերջինիս խոսքով՝ Հունաստանը կվճարի 4,2 մլրդ եվրո՝ մայր գումարից և դրան ավելացված տոկոսները:
Հունական իշխանությունները 2,05 մլրդ եվրո տրանշի փոխանցում կկատարեն ՄԱՀ-ին, որը պետք է կատարվեր դեռ հունիսի 30-ին: Բացի այդ, հօգուտ Հունական բանկի կմարվի նաև 500 մլն եվրոյի վարկը: