211652_close_icon
views-count3497 դիտում article-date 16:09 22-07-2015

«Չելսիի» երկրպագուին հինգ տարով արգելել են ներկա լինել հանդիպումներին. տեսանյութ

«Չելսիի» երկրպագու, 50-ամյա Ռիչարդ Բարկլիին արգելել են 5 տարվա ընթացքում ներկա լինել ֆուտբոլային հանդիպումներին: Նման որոշում է կայացրել Լոնդոնի համայնքային դատարանը՝ Փարիզի մետրոյում ակումբի երկրպագուների ռասիստական գործողությունների դեպքի առթիվ: Դատարանը հաստատել է, որ Բարկլին դարձել է 2015թ. փետրվարին Փարիզի մետրոյում տեղի ունեցած միջադեպի մասնակից՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ ՊՍԺ-«Չելսի» հանդիպումից (1:1) առաջ: Անգլիական թիմի մի խումբ երկրպագուներ սևամորթ տղամարդուն թույլ չէին տվել գնացք նստել: Տուժածը մի քանի անգամ փորձել էր վագոն մտնել, սակայն երկրպագուները բռնի կերպով նրան նորից դուրս էին հանում և երգում. «Մենք ռասիստներ ենք և դա մեզ դուր է գալիս»: Դատարանը որոշել է, որ Բարկլին այդ երկրպագուների թվում ամենաագրեսիվներից մեկն է եղել: Ամենազարմանալին այս պատմության մեջ այն է, որ Բարկլին նախկինում ոստիկան է եղել, իսկ միջադեպի պահին հանդիսացել է «Մարդու իրավունքների համար պայքարի համաշխարհային միություն» կազմակերպության տնօրենը: Ներկայացնում ենք միջադեպի տեսագրությունը և դրա հումորային տարբերակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր