211652_close_icon
views-count5855 դիտում article-date 20:56 24-07-2015

Կենդանիները կարող են բուժել մարդու անքնությունը

Ճապոնացի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ մարդու անքնության վրա ընտանի կենդանիների միջոցով ազդելու եղանակով: Պատահական չէ, որ հենց Ճապոնիայում է անցկացվել հետազոտությունը, քանի որ այդ երկրում մարդիկ ընտանի կենդանիներին վերաբերվում են, ինչպես իրենց ընտանիքի անդամի: Պարզվել է, որ նրանք, ովքեր ընտանի կենդանիներ են պահում, առավել քիչ խնդիրներ ունեն անքնության հետ կապված: Պարզվել է նաև, որ այն մարդիկ, ովքեր շուն են պահում, ամենալավ ու հանգիստ քունն են ունենում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Ճապոնիայում ընտանիքներում բնակվում է 13 մլն շուն:

Նմանատիպ նյութեր