11392 դիտում
11:50 30-07-2015
Կոչ բոլոր բարի և սրտացավ մարդկանց. օգնության ձեռք մեկնենք ծայրահեղ աղքատ ընտանիքին. լուսանկարներ
Հերթական ծայրահեղ վիճակում գոյատևող ընտանիքն ապրում է Իջևան քաղաքում: Այս ընտանիքի ծանր կացությունը նկարագրելը շատ դժվար է: Ընտանիք, որը ծայրահեղ աղքատ է, որտեղ կան հիվանդ երեխաներ և ծերեր, կան բազում խնդիրներ, անբարենպաստ պայմաններ ապրելու համար:
28-ամյա Ազատ Ջուլհակյանը միայնակ չի կարողանում հոգալ բազմանդամ ընտանիքի հոգսերը: 6-ամյա և 4-ամյա աղջիկ երեխաները ի ծնե համր են, սակայն լսում են: Գումարի պատճառով չեն կարողանում երեխաներին ստուգման և բուժման նպատակով Երևան տանել: Տունը գրեթե դատարկ է, միայն մահճակալներ ունեն: Յուրաքանչյուր օգնություն մեծ սիրով կընդունեն, որոնք շատ անհրաժեշտ են առավել շատ ընտանիքի երեք փոքրիկներին, ովքեր զուրկ են ամեն ինչից և ամենակարևորը՝ երջանիկ և անհոգ մանկությունից:
Կոչ ենք անում բոլոր բարի և սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին՝սննդի, գումարի, կենցաղային պարագաների, հագուստի տեսքով: Հիշենք, որ աղքատին ողորմություն տվողը Աստծուն է փոխ տալիս, որը նրան կվերադարձվի հազարապատիկով:
[url=https://www.facebook.com/Huyshayinbaregorcakan/photos/pcb.414498525401785/414498188735152/?type=1&theater]ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ Բարեգործական նախաձեռնություն [/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»