211652_close_icon
views-count3583 դիտում article-date 15:48 30-07-2015

Տիգրան Առաքելյանը ձերբակալված է՝ շորթման կասկածանքով. aravot.am

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է: Նա այժմ ԱԱԾ մեկուսարանում է, հաղորդում է [url=http://www.aravot.am/2015/07/30/597439/]Aravot.am[/url]-ը: Aravot.am-ի տեղեկություններով, Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար: ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին լուրը: Պատճառների մասին պարոն Խաչատրյանը տեղյակ չէր: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2015/07/30/597439/]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր