Ֆինլանդիան պարզաբանում է պահանջել ԱՄՆ-ից՝ իր քաղաքացիներին «սև ցուցակում» ներառելու համար
Ֆինլանդիայի իշխանությունները սպասում են ամերիկյան իշխանությունների պատասխանին՝ ֆին քաղաքացիներին «սև ցուցակում» ընդգրկելու համար, հաղորդում է gazeta.ru-ն:
«Ոչ սովորական վիճակ է, երբ Ֆինլանդիայի քաղաքացիները հայտնվում են ԱՄՆ-ի «սև ցուցակում»: Մենք սպասում ենք ամերիկյան կողմի արձագանքին»,-ասել է Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Անտտի Կայկոննենը:
Նախօրեին ԱՄՆ-ն «սև ցուցակում» է ներառել Ֆինլանդիայի քաղաքացիներ Կալ Պաանենին և Ռոման Ռոտեմբերգին: Վերջինս հայտնի գործարար Բորիս Ռոտենբերգի որդին է: Բորիս Ռոտենբերգն էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից է: