Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու մասին օրենքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորգրել է Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելու մասին օրենքները։ Փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կլեմլի Եկատիրինյան սրահում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Նշենք, որ Պուտին ստորագրել է մարտի 18֊ին ստորագրված Ղրիմի Դաշնային Հանրապետության ՌԴ֊ի կազմում ներառելու մասին պայմանագրի վավերացումը։
Նշենք, որ այդ օրվանից սկսած Ղրիմի Հանրապետությունը ՌԴ֊ի մի մաս է համարվել։
Փաստաթղթերի ստորագրման ժամանակ Եկատիրինյան սրահում ներկա էին ՌԴ 2 պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը, նրանց տեղակալները, ինչպես նաև Պետդումայի կուսակցությունների ղեկավարներ։