1502 դիտում
18:39 31-07-2015
Ննջասենյակից գողացել արծաթյա զարդեր
Հուլիսի 23-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել 1949 թ. ծնված Անժիկ Չ.-ն և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 7-ի ժամը 11.00-ից մինչև հուլիսի 23-ի ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով դուռը բացելով` մտել են ննջասենյակ և զգեստապահարանից գողացել արծաթյա զարդեր, իսկ մյուս ննջասենյակից՝ բիժուտերիայից մեծ կապոց և մատանի` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1994 թ. ծնված Արթուր Ա.-ն և 1990 թ. ծնված Հայկ Ս.-ն:
Հայկ Ս.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1128 դիտում
13:51 31-01-2014
Ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր
Այս բաժնից
343 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
295 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
373 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար