211652_close_icon
views-count2439 դիտում article-date 15:01 01-08-2015

Զիմբաբվեն ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել հայտնի առյուծին սպանած ատամնաբույժին

Զիմբաբվեի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել Սեսիլ անունով հայտնի առյուծին սպանած ատամնաբույժին, որը դեպքից հետո թաքնվում է ԱՄՆ-ում: Առյուծը սպանվել էր օրեր առաջ, եւ ինչպես Զիմբաբվեի իշխանություններն են պնդում՝ ապօրինի կերպով: Սեսիլը բավականին հայտնի էր Զիմբաբվեում: Նրա լուսանկարները տարածվում են սոցցանցերում եւ օգտագործվում տուրիստական ընկերությունների կողմից: ԱՄՆ պետքարտուղարությունում խնդիրը չեն մեկնաբանել՝ նշելով, որ արտահանձնման որոշում կարող է կայացնել միայն դատարանը: Նշենք, որ մինչ օրս որեւէ ամերիկացի չի արտահանձնվել Զիմբաբվեին:

Նմանատիպ նյութեր