«Պղծել» են Սեսիլ անունով առյուծին սպանած ամերիկացու տունը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում վանդալները գրություններ են թողել Զիմբաբվեում Սեսիլ անունով հայտնի առյուծին սպանած ատամնաբույժի տան պատերին: Անհայտ անձինք Ուոլթեր Պալմերի ավտոտնակի վրա գրել են «առյուծասպան», իսկ տան շեմին թափել խոզի տոտիկներ:
Այդ տանը Պալմերը մշտապես չի բնակվում, այլ այցելում է արձակուրդների ժամանակ: