Զիմբաբվեում հայտնի առյուծին սպանած ամերիկացին հերքում է հանցանքը
Ամերիկացի ատամնաբույժ Ուոլթեր Պալմերը, որը հուլիսին Զիմբաբվեում սպանել էր Սեսիլ անունով հայտնի առյուծին, հայտարարել է, որ «ոչ մի վատ բան չի արել» եւ պատրաստվում է վերադառնալ աշխատանքին:
Առյուծի սպանությունից հետո առաջին հարցազրույցի ժամանակ Պալմերն ասել է, որ չի իմացել, թե ինչ մեծ նշանակություն ունի Սեսիլը Զիմբաբվեի համար: «Եթե իմանայի, բնականաբար ձեռք չէի տա նրան: Մեր խմբից ոչ մեկ չի իմացել այդ առյուծի անունը»,-նշել է նա:
Զիմբաբվեի իշխանություններն էլ պահանջում են արտահանձնել ատամնաբույժին: