27661 դիտում
15:49 07-08-2015
Բնակիչները պայքարում են շենքի կառուցման դեմ, իսկ թաղապետը պնդում է, որ այն պետք է կառուցվի
[b]Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի արձագանքը`[/b]
Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 22, 23 և հարակից բարձրահարկ շենքերի բնակիչների երեկվա բողոքին տեղյակ եմ։
Նախ սկսենք նրանից, որ սեփականատերը տվյալ հողատարածքը ձեռք է բերել 2005թ.-ին, լրիվ օրինական հիմունքներով։ Ինչ վերաբերվում է կառուցվելիք շինությանը, քաղաքաշինական բոլոր փաստաթղթերն առկա են: Այսինքն, ոչ մի ապօրինություն չկա։
Սակայն շինարարություն սկսելու առաջին իսկ օրվանից հարակից 2 շենքերի բնակիչները դժգոհություններ հայտնեցին։ Դա մի քանի ամիս առաջ էր։ Այդ ժամանակ ինքս մի քանի անգամ եղել եմ տեղում, զրուցել եմ քաղաքացիների հետ՝ և միասին, և առանձին-առանձին:
Քաղաքացիների այն պահանջին, որ շենք մտնող ճանապարհը չփակվի, ինքս համաձայն եմ և համարում եմ արդարացի: Նրանք պահանջում էին 8 մ հատկացնել ճանապարհի համար։ Ես կառուցապատողին առաջարկել եմ շինությունը կառուցել ավելի փոքր, որպեսզի 10մ հատկացվի ճանապարհին: Բնակիչների պահանջածից 2 մետրով էլ լայն։
Կառուցապատողի կողմից համաձայնությունն առկա է: Այնպես որ, այս պահին բնակիչների բողոքն արդարացված չի, նրանց պահանջը բավարարվել է ամբողջությամբ։
Իհարկե, Վարչական շրջանի ղեկավարի առաքելությունը այն է, որ վարչական շրջանը հարմարավետ լինի բոլոր բնակիչների համար։ Սակայն տնտեսվարողների (տվյալ դեպքում՝ կառուցապատողի) շահերը նույնպես չպետք է ոտնահարվեն։
Իմ առաջարկած տարբերակը, որով 10մ ճանապարհը սպասարկում է 4 շենքի, կարծում եմ արդարացի է:
Նորից եմ կրկնում, որ քաղաքաշինական բոլոր փաստաթղթերն առկա են և տնտեսվարողը գնացել է զիջումնրի` իմ հորդորն ու բնակիչների պահանջը հաշվի առնելով: Այնպես որ, շինությունը կկառուցվի, իսկ բնակիչներին հորդորում եմ ավելորդ լարվածություն չառաջացնել, քանի որ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում։
Ինչպես երեկ` օգոստոսի 6-ին, տեղեկություն էր հրապարակել [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color], 2 ժամից ավելի էր` Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 22, 23 և հարակից բարձրահարկ շենքերի բնակիչները կենաց- մահու պայքար էին տանում, որպեսզի ինչ-որ քաղաքացի շենքին հարակից տարածքը [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/06/61244/]չվերածի շինհրապարակի[/url]:
Կառուցապատման աշխատանքներ կատարողը տարածքն ամբողջովին երկաթյա թիթեղներով փակել էր, սակայն բնակիչները ապամոնտաժեցին և հեռացրեցին երկաթե ամրաններն ու ալյումիեն թիթեղները:
Հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ աստված չանի, եթե բարձրահարկ շենքերում տեղի ունենան արտակարգ դեպքեր, ապա հրշեջները չեն կարողանալու ազատ տեղաշարժվեն: Այդ պահին նշված բակ էին ժամանել հրշեջները` մի քանի մարտական հաշվարկով, սակայն նրանք չէին կարողացել մտնել կանչի վայր, քանի որ ճանապարհի գրեթե 80 տոկոսը փակված էր շինարարական աշխատանքներ կատարողի կողմից:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ նշված հատվածում շինարարության թույլտվությունը տվել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ով հաշվի չի առել ոչ մի մանրուք: Շինարարական աշխատանքների վայրով անցնում է նաև խմելու ջրի գլխավոր ջրագիծը` 1 մ տրամագծով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
871 դիտում
11:55 13-01-2025
Եռաբլnւրից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ
667 դիտում
11:45 13-01-2025
Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ