Թբիլիսիի կենդանաբանական այգին կբացվի սեպտեմբերին
Թբիլիսիի կենդանաբանական այգին, որը մեծամասամբ քանդվել էր հունիսին տեղի ունեցած հեղեղումներից, սեպտեմբերին կվերսկսի աշխատանքը: Առայժմ կաշխատի այգու այն հատվածը, որն ամենաքիչն է վնասվել ջրհեղեղից:
Տարերային աղետի ժամանակ 600 կենդանուց մոտ 200-ն էր փրկվել: Սեպտեմբերին նոր կենդանատեսակներ կներկայացվեն, այդ թվում՝ կապիկներ:
Նշենք, որ 2016թ. Թբիլիսիում նախատեսում են սկսել նոր կենդանաբանական այգու շինարարությունը: