211652_close_icon
views-count2090 դիտում article-date 16:01 31-08-2015

Թբիլիսիի ավերված կենդանաբանական այգին կվերաբացվի սեպտեմբերի կեսերին

Ավերիչ ջրհեղեղից հետո առաջին անգամ իր դռները կբացի այցելուների առաջ Թբիլիսիի կենդանաբանական այգին: Այդ մասին հայտնել է այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն: «Հիմնական վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են»,-նշել է նա: Գուրիելիձեի խոսքով՝ մի շարք կենդանաբանական այգիներ նախկինի պես պատրաստ են իրենց կենդանիներից տրամադրել Թբիլիսիի գազանանոցին, սակայն նա գտնում է, որ Թբիլիսիի գազանանոցը կընդունի գազաններին ու թռչուններին այն ժամանակ, երբ նոր կենդանաբանական այգի կկառուցվի մի նոր ու անվտանգ վայրում:

Նմանատիպ նյութեր