Կանադայում կկառուցեն աշխարհի ամենաբարձր շինությունը
Thoth Technology կանադական ընկերությունը կկառուցի 20 կիլոմետրանոց վերելակ, որի միջոցով կիրականացվի տիեզերական սարքերի թռիչքի մեկնարկը: Յուրօրինակ աշտարակը 20 անգամ բարձր կլինի աշխարհի ամենաբարձր շինությունից՝ Դուբայի «Բուրջ Խալիֆա» երկնաքերից:
Մասնագետները պնդում են, որ աշտարակի բարձրության շնորհիվ տիեզերական սարքերի թռիչքների մակնարկային ծախսերը կկրճատվեն երեք անգամ: Սարքերը նաեւ կվերալիցքավորվեն աշտարակի վրա: Թե երբ կսկսվի «տիեզերական աշտարակի» շինարարությունը, դեռ պարզ չէ: