Տաջիկստանի քաղաքներից մեկում ԻՊ-ի դրոշ է հայտնվել
Տաջիկստանի մի քանի քաղաքացիներ ձերբակալվել են՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը պարզելու մեղադրանքով: Այն նկատել են Շահրիտուսա քաղաքի կենտրոնում՝ տաջիկական հանրապետության հիմնադիր Իսմոիլ Սոմոնիի արձանի վրա:
Կասկածյալները 16-18 տարեկան տղաներ են: Նշենք, որ Տաջիկստանից արգելված իսլամիստական խմբավորմանն է միացել 519 քաղաքացի: