Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը: Հերթական մեծ միջոցառումն այս անգամ Արաբկիր վարչական շրջանի Վ. Դավթյանի անվան զբոսայգում էր, ուր կազմակերպվել էր համերգային ծրագիր և շախմատային մրցաշար` արաբկիրցի մտավորականների մասնակցությամբ:
Մարզամշակութային տոնախմբությանը մասնակցել են նաև հայտնի երգիչ-երգչուհիներ, ովքեր սիրված երգերի կատարումներով լրացրել են օրվա տոնական տրամադրությունը: Երեխաների ծնողները գոհունակությամբ նշել են, որ ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումները երեխաների համար սպասված են և ուսուցողական կարևոր նշանակություն ունեն:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]