Պերուի իշխանությունները թույլատրել են խոցել նարկոդիլերների մասնավոր ինքնաթիռները
Պերուի կոնգրեսը միաձայն օրենք է ընդունել, որը թույլատրում է վայր գցել թմրանյութերի դիլերների մասնավոր ինքնաթիռները, եթե կասկած կա, որ նշված ինքնաթիռով թմրանյութ է տեղափոխվում:
Նշենք, որ Պերուն համարվում է աշխարհում կոկաինի ամենախոշոր մատակարարներից մեկը: Այնտեղից կոկաինը, առաջին հերթին, ոչ մեծ ինքնաթիռներով տեղափոխվում է Միացյալ Նահանգներ: