211652_close_icon
views-count4516 դիտում article-date 12:47 22-08-2015

Մոսկվայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում ֆրանսուհի է մահացել

Տոկիոյից Փարիզ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում՝ մի երիտասարդ կնոջ առողջական խնդիրների պատճառով: Բժիշկներին չի հաջողվել փրկել Ֆրանսիայի քաղաքացու կյանքը: Նա մահացել է Air France-ի Boeing-777 ինքնաթիռում՝ մինչեւ մասնագետների ժամանելը: Դեպքի հանգամանքները քննվում են:

Նմանատիպ նյութեր