Հնդկաստանում պոկվել-ընկել է Թաջ-Մահալի ջահը
Հնդկաստանի իրավապահները քննում են Ագրայում Թաջ-Մահալի մուտքի սրահում տեղի ունեցած դեպքի հանգամանքները: Այդտեղ պոկվել-ընկել է 60 կիլոգրամանոց ջահը:
Թանգարանի աշխատակիցն այն մաքրելիս է եղել երկու մետր բարձրության վրա, երբ ջահն ընկել է: Մոտակայքում տուրիստներ են գտնվել, բայց, բարեբախտաբար, տուժածներ չկան: Նախնական տվյալներով՝ անկման պատճառը ջահը պահող մաշված ամրակներն են:
Ջահը Հնդկաստանին նվիրել է բրիտանացի թագավոր Ջորջ Նաթանիել Կերզոնը՝ 1905 թվականին: