211652_close_icon
views-count23267 դիտում article-date 11:13 24-08-2015

Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. Լոռու մարզում հրշեջներն այրվող տանը հայտնաբերել են 60-ամյա տանտիրոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:40-ին ահազանգ է ստացվել, որ նշված մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել են հրդեհը: Հրդեհը մարելուց հետո տանը հայտնաբերվել է տանտիրոջ՝ 60-ամյա Կ. Հ.-ի այրված դին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ տանտերն ինքնասպանություն է գործել՝ իր վրա բենզին լցնելու և ինքնահրկիզվելու միջոցով: Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր