Թուրքիայում պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով զինվորականներ են մահացել, կան նաև վիրավորներ. տեսանյութ
Թուրքիայի Հաքքարի նահանգում, Շեմդինլի գավառի մոտակայքում, ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով 2 թուրք զինվորական է մահացել, ևս 3-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Զինվորականներով ավտոմեքենան պայթել է, երբ անցնելիս է եղել նշված հատվածով: Պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով:
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները: Ոստիկանությունը փնտրում է պայթյունն իրականացրած անձանց: