Ուկրաինայում զինվորականներ են զոհվել պայթուցիկ սարքի պայթյունից
Դոնեցկի մարզի«Счастье» բնակավայրից ոչ հեռու պայթուցիկ սարքի գործի դրվելու հետևանքով 2 զինվորական է զոհվել, այդ մասին հայտնում է Корреспондент.net-ը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ դիտորդական կետ գնալու ճանապարհին գործել է պայթուցիկ սարքը, որը, ըստ կայքի, տեղադրվածէ եղել անջատողականների կողմից։
Բացի զոհերից, տուժել է նաև 2 զինվորական։ Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։