Կանադայում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր
Կանադայի Կվեբեկ քաղաքում հիդրոինքնաթիռ է վթարվել, ինչի հետեւանքով մահացել է 4 բրիտանացի:
Air Saguenay ավիաընկերության ինքնաթիռը վթարվել է անտառում: Բոլոր զոհերի մարմինները գտնվել են: Վթարի պատճառը դեռեւս պարզ չէ: Հաղորդվում է, որ եղանակային պայմանները բարենպաստ են եղել: