Կանադայում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել
Կանադայի Սասկաչևան նահանգում վթարվել է West Wind Aviation ավիաընկերությանը պատկանող ATR-42 ինքնաթիռը, որում եղել է 22 ուղևոր և անձնակազմի 2 անդամ։ Այդ մասին հաղորդել է CBC-ն։
Դեպքը տեղի է ունեցել Ֆոնդ-դյու-Լաք բնակավայրի օդակայանից թռչելուց վայրկյաններ անց։ Ինքնաթիռն ընկել է թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա։
Վթարի հետևանքով զոհեր չկան, սակայն կան տուժածներ։ Երկրի տրանսպորտի նախարարությունը հետաքննություն է սկսել։
Ինքնաթիռն իրականացնում էր Ֆոնդ-դյու-Լաք-Սթոնի Րափիդս չվերթը։
[img]http://st0.shamshyan.com/editor/0968199001513237385161714.jpg[/img]