211652_close_icon

Վրաստանն ամեն կերպ խուսափում է ուժի չկիրառման մասին համաձանագիրը ստորագրելուց. Հարավային Օսիա

views-count1298 դիտում article-date 10:50 26-08-2015
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը քննադատել է Վրաստանի իշխանություններին՝ ասելով, որ վերջիններս փորձում են խույս տալ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Ուժի չկիրառման մասին համաձայնագիրը ստորագրելուց, գրում է «Комсомольская правда» թերթը: «Մենք գտնում ենք, որ Վրաստանը պետք է իր արածի համար զղջա և Հարավային Օսիային 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները չկրկնելու երաշխիքներ տա այդ համաձայնագիրը ստորագրելու միջոցով: Սակայն վրացական կողմը ամեն ճիշտ և սխալ ճանապարհներով խուսափում է այդ աստաթուղթը ստորագրել»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր