211652_close_icon

Չեչնիայում գնդակահարել են ՌԴ ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի հրամանատարի տեղակալին ու նրա կնոջը

views-count2501 դիտում article-date 14:18 28-08-2015
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում սպանվել է ՌԴ ՆԳ նախարարության Ներքին զորքերի «Հյուսիս» գումարտակի հրամանատարի տեղակալին ու նրա կնոջը, հաղորդում է Kommersant-ը: Ըստ թերթի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան՝ Գրոզնիի հանրակացարաններից մեկում: Ամուսիններին հրազենային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: Սպանության վայրում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ: Իրավապահները ձերբակալել են նաև կասկածյալին:

Նմանատիպ նյութեր