211652_close_icon

Էրդողանը հրապարակել է Թուրքիայի կառավարության նոր կազմը, որում կան ազգայնականներ ու քրդամետեր

views-count1643 դիտում article-date 11:57 29-08-2015
Հրապարակվել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը, ոը հաստատվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրողանի կողմից, հաղորդում է Reuters-ը: Էրդողանը հաստատել է նախարարների կաբինետի նոր կազմն այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը չցանկացավ կոալիցիոն կառավարություն ձևավորել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու է ազգայնական Թուրգուլ Թյուրքեշը: Քրդամետ ուժերից Ալի Հայդար Քոնջան և Մուսլյում Դողանը կզբաղեցնեն համապատասխանաբար Եվրամիության և զարգացման հարցերով նախարարների պաշտոնները: Կառավարությունը կգործի մինչև նոյեմբերի 1-ը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը:

Նմանատիպ նյութեր