211652_close_icon

Էրդողանը հաստատել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական նոր կազմը

views-count9814 դիտում article-date 12:12 03-08-2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է երկրի ԶՈՒ հրամանատարական նոր կազմը։ Այդ մասին հայտնում է թուրքական Rezmi Gazete պաշտոնական թերթը։ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար նշանակված Յաշար Գյուլերը, ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Ադնան Օզբալը և Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Հասան Քյուչուքաքյուզը օգոստոսի 30-ից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։ Նշանակումներն արվել են երեկ՝ օգոստոսի 1-ին, վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ անցկացված գերագույն ռազմական խորհրդի նիստում։

Նմանատիպ նյութեր