211652_close_icon
views-count1235 դիտում article-date 14:10 05-09-2015

Թուրքիայից բրիտանացի լրագրողներ կարտաքսվեն

Թուրքիայից բրիտանացի 2 լրագրողների են արտաքսելու, հաղորդում է Hurriyet պարբերականը: Թերթի փոխանցմամբ՝ ոստիկանության իրազեկ աղբյուրները հայտնել են, որ բրիտանական Vice News հեռուստաալիքի թղթակից Ջեյք Խանրախանին և օպերատոր Ֆիլիպ Փենդլբերիին Թուրքիայի իրավապահները ձերբակալել են Սիլվան քաղաքում, երբ վերջիններս նկարահանում էին տեղի բնակիչների բողոքի ցույցը՝ ընդդեմ պարետային ժամի: Լրագրողներին մեղադրանքներ են առաջադրվել Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու համար: Նրանք նաև կասկածվում են ահաբեկչությանը նպաստելու մեջ:

Նմանատիպ նյութեր