211652_close_icon
views-count2479 դիտում article-date 18:20 01-09-2015

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները դպրոցներում ներկա են գտնվել սեպտեմբերմեկյան միջոցառումներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները ներկա են գտնվել նոր ուսումնական տարվա առիթով Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում կազմակերպված տոնական միջոցառումներին: Հյուրերի թվում եղել են նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: Հանդիսությունների ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Վարչական շրջանների ղեկավարները շնորհավորել են մանկավարժներին, ծնողներին և աշակերտներին՝ վերջիններիս հորդորելով լավ սովորել ու ստացած գիտելիքները հետագայում ներդնել Հայաստանի Հանրապետության և քաղաքամայր Երևանի հզորացման գործում:

Նմանատիպ նյութեր