211652_close_icon
views-count913 դիտում article-date 20:14 01-09-2015

Ուսումնական տարվա մեկնարկը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, շնորհավորել հիմնարկում պահվող 8 անչափահասներին: Կենտրոնի տնօրեն Գայանե Հովակիմյանը շնորհավորել է նրանց սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ կարևորելով գիտելիքի և կրթության դերը նոր ճանապարհների ու հնարավորությունների բացահայտման գործում։ ՊՈԱԿ-ի տնօրենը հավելել է նաև, որ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, կենտրոնը պատրաստ է աջակցելու անչափահասներին իրենց կրթության, սոցիալ կենցաղային և զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման հարցերում՝ ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ հասարակություն վերադառնալիս: Այնուհետև, կենտրոնի աշխատակիցները մասնակցել են հիմնարկում պահվող կանանց և անչափահասների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսին: Ցուցասրահում ներկայացված են եղել անչափահասների և կին դատապարտյալների նկարչական և խեցեգործական աշխատանքները։ Այցելության ավարտին անչափահասներին տրամադրվել են գրենական պիտույքներով փաթեթներ, շախմատ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Նմանատիպ նյութեր