6504 դիտում
17:24 02-09-2015
39-ամյա Թագուհին դանակահարել է ամուսնուն՝ մորը վիրավորելու համար
39-ամյա Թագուհի Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ-ին իր մոր` Կարինե Մանսուրյանի կողմից իր ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել միմյանց, այն է` Թագուհի Մանսուրյանը խոհանոցային դանակով և ձեռքերով դիտավորությամբ հարվածել է Վ. Մարտիրոսյանին, իսկ Վ. Մարտիրոսյանը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը վնաս հասցրել:
Թ. Մանսուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, իսկ 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել 119 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
5382 դիտում
17:18 21-02-2015
24-ամյա երիտասարդը խանութում դանակահարել է հորեղբոր դստեր ամուսնուն
Այս բաժնից
526 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
934 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում