Հունգարիան առաջարկում է ներգաղթյալներին Ավստրիայի սահման հասցնել ավտոբուսներով
Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ ավտոբուսներ կտրամադրեն՝ երկրից դեպի Ավստրիայի սահման ներգաղթյալներին տեղափոխելու համար: Ներկայում նրանց արգելված է նստել Ավստրիա եւ Գերմանիա ուղեւորվող գնացքները:
Հայտարարությունից հետո հարյուրավոր զայրացած ներգաղթյալներ ասել են, որ ավելի լավ է ոտքով հասնեն Ավստրիայի սահման, իսկ Բուդապեշտից Ավստրիա հեռավորությունը 171 կմ է: Ներգաղթյալները ձգտում են հասնել Ավստրիա եւ Գերմանիա, քանի որ այդ երկրներում ապաստան ստանալն առավել իրատեսական է: