Շվեդ գործարարները առաջարկում են ներգաղթյալներին Եվրոպա տեղափոխել ինքնաթիռներով
Երկու շվեդ գործարարներ հանդես են եկել ներգաղթյալներին ինքնաթիռներով Եվրոպա տեղափոխելու նախաձեռնությամբ, ինչը, նրանց կարծիքով, կազատի կյանքը վտանգելու անհրաժեշտությունից և մաքսանենգներից կախվածության մեջ գտնվելուց:
«Refugee Air» անվանումով նախաձեռնության հեղինակները նշել են, որ խոսքը գնում է միայն քաղաքական ապաստանի իրավունք ունեցող մարդկանց մասին:
Շվեդ գործարարները գտնում են, որ Թուրքիայից Ստոկհոլմ ավիատոմսն ավելի էժան է, քան մաքսանենգների` մեծ գումարի դիմաց առաջարկած հին նավերը, որոնք շատ դեպքերում խորտակվում են ծովում:
Հիշեցնենք, որ նման վերջին դեպքը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի ափերում, որտեղ խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող նավակը: Կա 13 զոհ: