Հնդկաստանում կայծակի հարվածից 23 մարդ է մահացել
Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգում առնվազն 23 մարդ է մահացել տեղատարափ անձրևների և ամպրոպի ժամանակ հզոր կայծակի հարվածից, տեղեկացնում է Deccan Chronicle-ը:
Զոհերից շատերը գյուղաբնակներ են, որոնց կայծակը հարվածել է դաշտում աշխատանքներ կատարելիս:
Կայծակը հարվածել է նաև մոտակա ստադիոնին, որտեղ այդ պահին ընթանում էր կրիկետի՝ կանանց խաղը: