Բանգլադեշում վերջին 2 օրերին կայծակի հարվածից 5 տասնյակից ավելի մարդ է մահացել
Բանգլադեշում վերջին 2 օրվա ընթացքում կայծակի հարվածների զոհ է դարձել ավելի քան 50 մարդ, հաղորդում է Kathmandu Post-ը:
Զոհերի մեծ մասը կազմում են մարդիկ, ովքեր այդ պահին աշխատելիս են եղել բրձի դաշտերում:
Ըստ տեղեկությունների՝ զոհերի մեջ նաև երեխաներ, որոնց կայծակը հարվածել է փողոցում անձրևի ժամանակ խաղալիս:
Հորդառատ անձրևներն ու կայծակները երկրում սկսվել են մի շարք շրջաններում սաստիկ տապերից հետո: Թերթը նշում է, որ այս տարվա մարտի ամսից մինչև երեկ կայծակի հարվածի հետևանքով Բանգլադեշում մահացել է 90 մարդ, մինչդեռ ողջ 2015 թվականի ընթացքում՝ 51 մարդ: