211652_close_icon
views-count1561 դիտում article-date 23:02 08-09-2015

Լատվիայի վարչապետը հրաժարվել է ռուսերեն խոսել լրագրողների հետ

Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման որոշել է լրագրողներին ռուսերեն լեզվով այլևս հարցազրույց չտալ: Այս մասին հայտնել է վարչապետի մամլո խոսնակ Այվա Ռոզենբերգը` Baltkom ռադիոկայանի եթերում: Նա հիմնավորել է վարչապետի որոշումը ռուսաց լեզվի վատ իմացությամբ: «Նա երկար է մտածում ռուսերեն խոսելուց առաջ, իսկ ռուսաց լեզու ուսուցանելու համար Լայմդոտա Ստրաույուման պարզապես ժամանակ չունի»,- հայտնել է մամլո խոսնակը:

Նմանատիպ նյութեր