211652_close_icon
views-count3135 դիտում article-date 22:23 10-09-2015

Գիտնականները պարզել են` «ինչ հոտ ունի» երջանկությունը

Գիտնականները պարզել են, թե որ հոտերն են մարդկանց համար առավել գրավիչ: Մի խումբ փորձագետներ եկել են այն եզրակացության, որ գրավիչ հոտերը ոչ միայն հաճելի են մարդկանց համար, այլ դրանք ասոցացվում են երջանկության զգացմունքի հետ: Ուսումնասիրությունների արդյունքները, որում մասնակցել են Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հյուրանոցներից մեկում բնակվող զբոսաշրջիկները, հրապարակվել են International Journal of Trade and Global Markets ամսագրում: Պարզվել է, որ առավել հաճելի զգացմունքներն առաջացնում է նոր թխված հացի բուրմունքը: Հացի բուրմունքից հետո հարցումին մասնակցողներն ընտրել են մաքուր սպիտակեղենի և թարմ հնձված խոտի հոտը: Դրանց հաջորդում են ծաղիկների, սուրճի, վանիլի, շոկոլադի, տապակած կարտոֆիլի և խորովածի հոտը:

Նմանատիպ նյութեր