Ռուսաստանում այսօրվանից Շենգենյան վիզա ստանալու համար մատնահետքեր կհանձնեն
Այսօրվանից` սեպտեմբերի 14-ից, Եվրամիության տեղեկատվական համակարգը սկսում է Ռուսաստանի Դաշնության տարածքում իր աշխատանքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Այսուհետ ռուսաստանցիները, ովքեր կցանկանան Շենգենյան վիզա ստանալ, փաստաթղթերի հիմնական փաթեթից բացի պետք է նաև մատնահետքեր հանձնեն: Դա կարվի 5 տարին մեկ:
Մատնահետքեր չեն վերցվի միայն 12 տարին չլրացած երեխաներից, ինչպես նաև այն անձանցից, ովքեր ֆիզիկապես չեն կարող մատնահետքեր տալ: Գործընթացից կազատվեն երկրի պաշտոնատար անձինք:
Նորարարությունը լրջորեն կբարդացնի Շենգենյան վիզա ստանալու գործընթացը այն ռուսաստանցիների համար, ում բնակության վայրում չկան հյուպատոսություններ կամ վիզային կենտրոններ: