Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպեն, հաղորդել է CBS News-ը:
«Ես լսել եմ, որ նա ցանկանում է հանդիպել ինձ հետ: Իհարկե, ես դա ողջունում եմ և ուրախ կլինեի հանդիպել նրա հետ, եթե նա ուզում է դա»,-ասել է Թրամփը:
Ավելի վաղ Trump Organization-ի փոխնախագահ Մայքլ Քոենը հարցազրույցներից մեկում ասել էր, որ իրական չի համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը:
Նշենք, որ Պուտինը սեպտեմբերի 28-ին ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում: